ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն հրաժարվել է ցուցմունք տալ. ՔԿ

ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն հրաժարվել է ցուցմունք տալ: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Օգտվելով իր դատավարական իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալ»,-նշեց նա

Աբրահամյանի խոսքով՝ խափանման միջոցի հարց չի քննարկվել, քանի որ անձը գտնվում է բուժհաստատությունում և բուժման ընթացքի մեջ։

Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազության՝ Ե.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Նշված հանցանքի համար նախատեսված է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել