Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ Էրդողանին՝ ինչո՞ւ չեք բացում սահմանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

– Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

– Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», – գրել է Փայլանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել