Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
«Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝
– Ինչո՞ւ չեք բացում սահմանը:
– Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։
-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», – գրել է Փայլանը: