Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը պետք է հրաժարվի Էգեյան ծովում «հակաթուրքական» ծրագրերից, և նշել, որ Անկարան նպատակ չունի հրթիռակոծել Աթենքը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Հունաստանը պետք է դադարի տարածաշրջանում, այդ թվում՝ Էգեյան ծովում Թուրքիայի իրավունքները ու շահերը ոտնահարելու փորձերը: Քանի դեռ մեզ չեն վնասել, մենք վնաս չենք հասցնի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Մեկնաբանելով հունական լրատվամիջոցների հաղորդագրությունները թուրքական «Թայֆուն» հրթիռների սպառնալիքի մասին՝ թուրք առաջնորդը հիշեցրել է, որ վերջին փորձարկումների ժամանակ այս մոդիֆիկացիայի հրթիռները ճշգրիտ խոցել են թիրախը 561 կիլոմետր հեռավորության վրա։