Շվեդիայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Տատարինցևը շվեդ լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի վերջը կգա, եթե Մոսկվան հատուկ ռազմական գործողությունից անցնի պատերազմի, փոխանցում է Expressen թերթը։
«Ռուսաստանի կողմից սա հատուկ գործողություն է, ոչ թե պատերազմ, եթե Ռուսաստանի Դաշնությունը իրական պատերազմ սկսի, ապա Ուկրաինայի վերջը շատ արագ կգա», – ասել է դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Նա նաև մեկնաբանել է իրավիճակը պատերազմական գոտում. «Մենք հաղթում ենք, հենց այդպես էլ գրեք»:
Դեսպանի խոսքով՝ արևմտյան երկրները չպետք է մոռանան, որ անհնար է Ռուսաստանին մեկուսացնել մնացած աշխարհից։