ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան․ Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Ոչ, դեռ չեն գնացել, որքան ես տեղյակ եմ։ Ի վերջո, որոշումն ընդունվել է երեկ ուշ երեկոյան։ Դեռ պետք է խումբ ձևավորել և թռչել, հասնել այնտեղ»,-ասել է նա։

Երեքշաբթի օրը ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Ինչպես հաղորդվում է, առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել