Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից։
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է նա իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահը իրադարձությունների նման զարգացումն իրական է համարում․ «Եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի»։
Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների կարևորագույն արդյունքներից է համարել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպելու պայմանավորվածությունը՝ սկսել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ։