Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում բանակցություններ է վարել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նախօրեին Կրեմլը հայտնել էր, որ օրակարգում են «ռազմավարական գործընկերության և համագործակցության ռուս-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր»։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
Նշվում է, որ սա պետությունների ղեկավարների երրորդ անձնական հանդիպումն է։ Առաջնորդների զրույցը բաժանվել է պաշտոնական և ոչ պաշտոնական մասերի։
Բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է երկու երկրների բոլոր նախարարությունների և պաշտպանության գերատեսչությունների լավ համակարգված աշխատանքը։
Նրա խոսքով, Ռուսաստանը Ղազախստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում առաջին տեղում է։ Համատեղ խոշոր նախագծերը հաջողությամբ զարգանում են, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև տիեզերքում։
Տոկաևի խոսքով՝ տնտեսական համաժողովից հետո նախագահները քննարկել են Ղազախստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցեր։
Նույն ամսին Պուտինն ու Տոկաևը Աշգաբադում՝ Կասպից ծովի գագաթնաժողովում, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրանի ղեկավարների հետ միասին խոսել են տարածաշրջանում տնտեսության և լոգիստիկայի զարգացման մասին։
Տոկաևը դրական է գնահատել հրատապ տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքը։
Դիտորդները նշում են, որ վերջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանն ու Ղազախստանը զգալիորեն ամրապնդել են առևտրային կապերը։ Հունվարից ապրիլ ամիսների ընթացքում փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասել է 7 մլրդ դոլարի, ինչը վեց տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։