Քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպան Մարագոսին՝ ընդգծելով երկկողմ սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչը շարունակաբար ընդլայնվում է տարբեր ոլորտներում։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։

Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել և այն օրակարգային հարցերը, որոնք նախատեսվում է քննարկել այցի ընթացքում։

Կողմերն անդրադարձել են նաև ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերին ու ԵՄ նոր աջակցության տրամադրմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել