Ներելի է, բայց պահանջում եմ հերքում․ Անահիտ Ավանեսյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքման պահանջ է ներկայացրել, որում ասվում է․

«Պահանջում եմ հերքում

Չգիտեմ «ժողովուրդ» օրաթերթում ինչ են օգտագործում «հոդված» գրելուց առաջ, բայց բառերի կույտից երևում է, որ սթափ չեն եղել. ներելի է, բայց պահանջում եմ հերքում:

Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ:

Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք:

Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել