Քաղաքապետի կարգադրության համաձայն` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին կհատկացվի 40 միլիոն դրամ։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 78-րդ հովածով, ինչպես նաև հաշվի առնելով «Երևանի ավտոբուս»  ՓԲԸ-ի տնօրենի 30.07.2013թ. h.ԵԱ741-ել գրությունը.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի  «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման  «Այլ ընթացիկ դրամաշնորհներ»  հոդվածով նախատեսված գումարներից  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին  հատկացնել 40 միլիոն դրամ։  

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։    

3.Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի  վրա։ 

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել