«Թվային Հայաստանը» նորարարական կազմակերպություն է, որի նպատակը ՀՀ-ում տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումն է։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը։
Կազմակերպության թիմը մշակում է հանրային կառավարման, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ծրագրեր և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։
Ինչպես նշում է Սուրեն Քրմոյանը, «Թվային Հայաստան» կազմակերպության առաքելությունն է թվայնացման ու տեխնոլոգիական զարգացման միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։