Փոքր, ծովին ելք չունեցող և բնական ռեսուրսներով ոչ շատ հարուստ Հայաստանի համար կարևոր է տեխնոլոգիաների զարգացումը․ Սուրեն Քրմոյան

«Թվային Հայաստանը» նորարարական կազմակերպություն է, որի նպատակը ՀՀ-ում տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումն է։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը։

Կազմակերպության թիմը մշակում է հանրային կառավարման, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ծրագրեր և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։

Ինչպես նշում է Սուրեն Քրմոյանը, «Թվային Հայաստան» կազմակերպության առաքելությունն է թվայնացման ու տեխնոլոգիական զարգացման միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել