Դանակահարություն 50 դրամ չվճարելու համար

Հուլիսի 25-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-ծակած  վերք» ախտորոշմամբ  բուժօգնության է  դիմել 1980 թ. ծնված  Ալեքսան Ղ.-ն:
Ըստ նրա հայտարարության`  Երևանի «Ռոսիա» կանգառում անծանոթ անձի կողմից  դանակահարվել է:
 
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «Գազել» մակնիշի  երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ  չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ  հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:
 
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում  են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել