Ձերբակալվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է։ BBC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը։

Նշենք, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է նակխին նախագահը, վերաբերում է նաև պետական դավաճանությանը։ Մայիսի 24-ի նրա տանը խուզարկություններ են իրականացվել։ Մոլդովայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ խուզարկություններն իրականացվում են, այսպես կոչված, «տոպրակի գործով»։ Խոսքը Մոլդովայի դեմոկրատական կուսակցության գրասենյակում 2019 թվականին արված տեսանյութի մասին է։ Տեսանյութում կուսակցության նախագահ Վլադիմիր Պլախոտնյուկը Դոդոնին է փոխանցում մի տոպրակ, որտեղ, Интерфакс-ի փոխանցմամբ, ենթադրաբար փող է եղել։ Պլախոտնյուկի և Դոդոնի խոսակցությունից պարզ է դառնում, որ փողը, որը Դոդոնը վերցնում է Պլախոտնյուկից, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության ֆինանսավորման համար է նախատեսված։ Դոդոնը գլխավորում էր հենց այդ կուսակցությունը։

Հիշեցնենք, որ Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահ է եղել 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերը։ Նա ունի ռուսամետ հայացքներ և սերտ համագործակցության մեջ էր մտել այդ երկրի հետ։

Նշվում է, որ նախկին նախագահը կասկածվում է չորս քրեական հոդվածներով. պետական դավաճանություն, պասիվ կոռուպցիա, քրեական կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում և անօրինական հարստացում։

Դոդոնը իր մեղքը չի ընդունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել