Ռուսաստանը պատրաստվում է մինչև 2500 պահեստազորայինների ուղարկել Ուկրաինա

Ռուսաստանը նախատեսում է ուկրաինայի դեմ պատերազմում ուղարկել մինչև 2500 պահեստազորային: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

«ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը պահեստազորայինների հաշվին փորձում է հավաքագրել և համալրել իր զորքերի կորուստները։ Վորոնեժի, Բելգորոդի և Ռոստովի մարզերի զորավարժարաններում մինչև 2500 պահեստազորայիններ են վերապատրաստվում։ Նախատեսվում է նրանց ուղարկել Ուկրաինայի տարածք՝ պատերազմին մասնակցելու համար»,- նշված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել