Հայտնաբերվել է շարքային Արգիշտի Եղյանի դին․ ՀՀ ՊՆ

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել