«Խնդիր է, որ Արցախի հարց իշխանության համար գոյություն չունի»․ բռնի տեղահանված Արտակ Մկրտչյան

Արտակ Մկրտչյանը բռնի տեղեհանվել է օկուպացված Արցախի Հանրապետությունից։ Աշխատում էր Գյուղատնտեսության նախարարությունում, սակայն երբ սկսվել է անօրինական շրջափակումը, չի կարողացել գնալ Ստեփանակերտ՝ աշխատանքի։ Նա Մարտունի քաղաքի ավագանու անդամ է եղել։ Շրջափակման օրերին զբաղված են եղել բնակիչների առօրյա խնդիրները հոգալով։

«Քաղաքապետի հետ միասին փորձում էինք համակարգել այդ աշխատանքները, որպեսզի թեթևացնենք բնակչության հոսքերը, նաև կարողանանք այդ դժվարին պայմաններում կազմակերպել կառավարում։ Սեպտեմբերի 23-ին, մեզ համար անսպասելի, սկսվում է պատերազմը։ Մենք սկսեցինք մեր ինքնապաշտպանությունը։ Մենք պարտավոր էինք կռվել մինչև վերջ, բայց «մինչև վերջ», քանի որ եթե այսօր այստեղ եմ, ուրեմն մինչև վերջ չեմ կռվել, ինչ-որ բան թերի եմ կատարել։ Այդ օրերին զոհվեց մեր քաղաքապետը (Խմբ․- Ազնավուր Սաղյան)։ Ինքն իմ ամենամոտ ընկերն էր, մենք անընդհատ կապի մեջ ենք եղել։ Որոշել էինք, եթե մեկս, զովի մյուսն է համակարգելու գործերը»,-Iravaban.net«Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում ասաց մեր զրուցակիցը։

Արտակ Մկրտչյանը նշում է, որ արցախցիների խնդիրները օրկարգում պահելու համար հանրային ճնշում է պետք, և առաջնային խնդիրը հենց այն է, որ արցախցիների հարց օրվա իշխանության օրկարգում չկա։ Նա նաև Արցախցիների իրավունքների խորհրդի անդամ է։ Նշում է, որ խորհրդի ձևավորումը ևս պահի հրամայական է եղել։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել