Աննա Մկրտումյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Աննա Մկրտումյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աննա Մկրտումյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել