Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Գաբրիել Չենբերջյանի պաշտպան, փաստաբան Միքայել Համբարձումյանից, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է դատախազության բողոքը:
Դատարանի որոշման համաձայն՝ վարույթն իրականացնող քննիչը պարտավոր է Գաբրիել Չենբերջյանի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարույթային ակտ կայացնել, որով պետք է վերացվի նրա նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ գործի նախնական քննության ընթացքում Չենբերջյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման, ինչը նշանակում է, որ մեղադրյալը կարող է ազատորեն տեղաշարժվել: