Եվրամիությունը դեռ չի նախատեսում միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից «կապույտ վառելիքի» ներկրման հետ կապված: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք հիմա գազային էմբարգոյի հետ կապված միջոցներ չենք ձեռնարկում, բայց այս հարցը մեր օրակարգից չենք հանել»,- ասել է եվրահանձնակատարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը երեքշաբթի օրը նախապես ծրագրված նիստում քննարկելու է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների ընդլայնումը։