Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցությունների մեկնարկից առաջ ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակիցներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը օգուտ կբերի բանակցային գործընթացին, ասել է նա։
Էրդողանն նշել է՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը խորապես վրդովեցնում է Թուրքիային, որը Ռուսաստանի և Ուկրաինայի հարևանն ու բարեկամն է։
Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին ուղղված խոսքի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել։