Լուգանսկում միացել է նախազգուշացնող ազդանշանը

Լուգանսկում նախազգուշացնող ազդանշան է միացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուգանսկի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ժամը 12.00-ին և 16.00-ին կիրականացվի Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության նախազգուշացման համակարգի տեխնիկական ստուգում` էլեկտրական ազդանշանների գործարկումով:

Նախարարությունը նաև հորդորել է պահպանել հանգստություն և զսպել խուճապի ցանկացած դրսևորում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել