Կան փակ ավտոճանապարհներ, մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ֆանտան գյուղում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 50 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել