Պետական հեղաշրջման փորձն անհնար էր իրագործել, եթե իշխանության վերին օղակներում և իրավապահ համակարգում դավաճաններ չլինեին․ Նազարբաևի նախկին խորհրդական

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախկին նախարար Երմուհամեդ Երտիսբաևը հայտարարել է, որ երկրում ճգնաժամ է ստեղծվել որոշ պաշտոնյաների և իրավապահների դավաճանության պատճառով։

Նրա կարծիքով՝ այս օրերին Ղազախստանում կատարվողը «30 տարվա մեջ հետխորհրդային ամբողջ տարածքում տեղի ունեցած ամենախորը ճգնաժամն է»։

«Պետական հեղաշրջման, զինված ապստամբության փորձի այս ծավալն ապշեցնում է։ Այնքան հզոր է կազմակերպված, որ անհնար էր իրագործել, եթե իշխանության վերին էշելոնում, հատկապես իրավապահ համակարգում դավաճաններ չլինեին»,- ասել է Երտիսբաևը։

Ինչպես հայտնի է, անկարգությունների ժամանակ ցուցարարները գրավել էին Ալմաթիի օդանավակայանի շենքը, որն ավելի ուշ վերադարձվել է իշխանությունների վերահսկողության ներքո։

Երտիսբաևը պնդել է, որ օդանավակայանի վրա հարձակումից 40 րոպե առաջ հրաման է արձակվել ամբողջությամբ դադարեցնել կառույցի օղակումն ու պահպանությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել