Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կոչ է արել «նվազագույնի հասցնել մեջբերումները հայկական լրատվամիջոցներից»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ելույթ ունենալով այսօր «Խաղաղություն հանուն մշակույթի» գլոբալ արշավի գործընկերների ֆորումում, նա հայտարարել է, որ «հայկական լրատվամիջոցների կողմից կեղծ տեղեկատվության տարածումը կապված է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ»։
«Այդ տեղեկատվությունը Հայաստանում տարածվում է ներքին օգտագործման համար»,- ասել է նա