Էրդողանը խոսել է «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարի մասին

«Հարցը, որը մենք հատկապես քննարկում ենք, Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության վերականգնումն է»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G-20 գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

Էրդողանը նշել է, որ բանակցությունները շարունակվում են Հարավային Կովկասում «վեցյակի» պլատֆորմի ստեղծման շուրջ. «Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք համատեղ քայլ անենք, վերականգնենք խաղաղությունը տարածաշրջանում։ Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն խաղաղություն է առաջարկել Հայաստանին։ Եթե ​​այս բոլոր երկրները դրական լինեն, ապա այս հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կդառնա խաղաղության հարթակ»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միայն այս դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավը հայտարարել էր, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարը։

Լավրովը նշել է, որ Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը:

«Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը` ստեղծել այս տարածաշրջանի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմ, որը կապահովի այս տարածաշրջանի արագացված զարգացումը, որը երկար ժամանակ զսպվում էր՝ գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել