Գնդացրորդ Գրիգոր Դավթյանը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 15-ին։ Նրա հիշատակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել Նոր Խարբերդում: Ներկա էին հերոսի հարզատները, մարտական ընկերները, հերոսածին ծնողներ, համայնքապետը և այլք:
Հերոսն ասել էր՝ եթե պետք լինի կյանքիս գնով կպաշտպանեմ իմ հայրենիքը։ Գրիգորն իր երդումը չդրժեց։ Նրա հիշատակը հավերժացնող խաչքարը կհշեցնի իր ու մյուս նահատակ տղաների սխրանքը։
Գրիգորի զինակից ընկերները պատմել են, որ նա ոչնչից չի վախեցել և հենց առաջնագծից համառ կռիվ է մղել թշնամու դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում։