Երաժիշտ, ծրագրավորող. Սարոյի երազանքներն անկատար մնացին, նա ընկերացել էր իր Գրադի հետ

«6 տարեկան էր Սարիբեկը, երբ իր ցանկությամբ ցանկացավ գնալ դհոլի ու շատ սիրեց երաժշտությունը, դրանով էր ապրում: Ընկերոջ հետ ստուդիա էր բացել: Ցանկանում էր բանակից գալ ու ընտրել, և՛ երաժշտի, և ծրագրավորողի մասնագիտությունը»,-պատմում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Սարիբեկ Մկրտչյանի մայրը՝ Լիլիթ Ներսեսյանը:

Նա բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 26-ին: Կրտսեր սերժանտ էր, հաշվարկի հրամանատար:

«Որ ճանապարհում էինք, երեխեքի հետևից ասացի՝ ինչ քանակով գնում եք, նույն քանակով էլ ետ կգաք»,-նշում է մայրը:

Մայրն ասում է, որ որդին սեպտեմբերի 27-ից սկսած ուժեղ մարտերի մասնակից է եղել:

Հիմա Սարոյի 6-ամյա քույրն է գնում դհոլի. «Չէի մտածի, որ մի օր մեր տանից նորից դհոլի ձայն դուրս կգա, հուսով եմ, որ եղբոր գործն ինքը կշարունակի»,-ասում է տիկին Լիլիթը:

Սարիբեկ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 23-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել