Մեղադրվում են մի շարք բնակարաններ մունք գործելու և գողություն կատարելու մեջ

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մ. Սարգսյանի, Կ. Մինասյանի, Ա. Սիմոնյանի ու Վ. Գրիգորյանի:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մինաս Սարգսյանին, Կարեն Մինասյանին, Արամ Սիմոնյանին ու Վաչագան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ. հոկտեմբերի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով աստիճանի օգնությամբ բարձրացել են Մառի թիվ X շենքի թիվ X բնակարան, որտեղ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված բնակարանի պատուհանը, ապօրինի մուտք գործել և գողացել «Տոշիբա» հեռուստացույց` Արա Գևորգյանին պատճառելով 1.440.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Մինաս Սարգսյանը 2011թ. դեկտեմբերի 26-ին նույն եղանակով մուտք է գործել Միկոյան թիվ X շենքի թիվ X բնակարանը և գողացել Աննա Մնոյանին պատկանող բիժուտերիան` վերջինիս պատճառելով 120.000 դրամի գույքային վնաս:

Մինաս Սարգսյանը, նախնական համաձայնության գալով Վաչագան Գրիգորյանի հետ, տեղնիկական միջոցների գործադրմամբ 2011թ. դեկտեմբերի 30-ին բացել են Միկոյան թիվ X շենքի թիվ X բնակարանի մուտքի դուռը և գողացել ոսկյա զարդեր` Արամայիս Մնջոյանին պատճառելով 1.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մինաս Սարգսյանը 2012թ. հունվարի 15-ին պատուհանի չաղավանդակը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել նաև Մառի փողոցի թիվ X շենքի թիվ X բնակարանը և գողացել նոթբուք, 2 բջջային հեռախոսներ ու 1000 ԱՄՆ դոլար:

Մ. Սարգսյանն ու Վ. Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով, 2012թ. փետրվարին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորքի X զանգ. Լյուքսեմբուրգի X նրբանցքի X շենքի թիվ X բնակարանը և գողացել 236.000 դրամի տարբեր իրեր:

Մ. Սարգսյանը 2012թ. փետրվարի 28-ին այս անգամ Արամ Սիմոնյանի հետ տեղ. միջոցների գործադրմամբ բացել են Մառի X շենքի թիվ X բնակարանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել:

Եվս երկու անգամ մեղադրյալները ձեռնարկել են բնակարանային գողություններ, բայց իրենց կամքից անկախ հանգամանքներում հանվժցագործություններն ավարտին չեն հասցրել:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել