Վճռաբեկ դատարանն այսօր ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրիմիջանյանի գործը որոշեց բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
Նիստը նախագահում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:
Տեղեկացնենք, որ բողոքաբերը խնդրել էր Վճռաբեկ դատարանին գործը կարճել կամ նշանակել մեղմ պատիժ:
Աղբյուրը` Իրավաբան.net