«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է․
«Ինչպես հենց նոր տեղեկացրեց «Շիրակ» շահագործման տեղամասի պետ Գևորգ Վարոսյանը, վերանորոգման աշխատանքներն այսօր առավոտյան վթարված «Ղազանչի – Գյումրի թիվ 2» մայրուղային ջրատարի վրա ընթանում են նախատեսվածի համաձայն:
Պարզապես վթարը բարդ է, գործը՝ շատ: Դրա համար էլ ՎեոլիաԹիմը, չնայած ցուրտ եղանակին, շարունակելու է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսի ներքո, արդեն առավոտյան բնակչությանը ջուր տալու նպատակով»:
Հիշեցնենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ավելի վաղ տեղեկացրել էր իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ղազանչի – 2» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. մարտի 7-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ը ժամը 10.30-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: