«Մեծ Բրիտանիայում մենք հայտնաբերել ենք մեկ այլ նոր տեսակի կորոնավիրուսի երկու դեպք: Երկու դեպքում էլ խոսքը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հարավային Աֆրիկայից ժամանած մարդկանց մասին է», – ասել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք չափազանց երախտապարտ ենք Հարավային Աֆրիկայի կառավարությանը ՝ գիտական խստության և անկեղծության համար»,- ասել է նա: Հենքոկը հավել է, որ այժմ Բրիտանիայի բնակիչները, ովքեր վերջերս են վերադարձել Հարավային Աֆրիկայից, ստիպված կլինեն 10 օր անցկացնել ինքնամեկուսացման մեջ:
«Այս նոր հարավաֆրիկյան տարբերակը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ այն փոխանցվում է ավելի արագ և, ամենայն հավանականությամբ, կփոխարկվի ավելի ուժեղ, քան նախկինում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը», – ասել է Բրիտանիայի առողջապահության նախարարը: Նա շեշտել է, որ հայտնաբերված տեսակները հետաքննում են Պորտոն Դաունի լաբորատորիայի փորձագետները: