Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի ապրիլի 17-ը նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օր:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ` բազմաթիվ երկրներում այդ օրը տարբեր միջոցառումներ են կազմակերպվում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման հետ կապված խնդիրների լուսաբանման նպատակով: Առողջապահության նախարարության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ այս տարին նշանավորվում է նրանով, որ լրանում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կազմավորման 50 տարին:
2003 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև համագործակցության Հուշագիր է կնքվել։ Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղորայքով ապահովման և կյանքի որակի բարելավման ուղղությամբ զգալի աշխանաքներ են իրականացվել.
• Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունք
• Ստեղծվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիր
• Կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների Ռեգիստր
• Արտերկրներում վերապատրաստվել են մասնագետներ` արյունաբաններ և լաբորանտներ
•Մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգականհիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ
• Ներդրվել է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ
Արդյունքում Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում զգալիորեն բարձրացել է ինչպես հիվանդության ախտորոշման մակարդակը, այնպես էլ` բուժօգնության որակը։ Կենտրոնում ներդրվել են բուժման ժամանակակից մեթոդներ, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է հիվանդների կյանքի որակը, մահացության դեպքեր չեն գրանցվել: ՀՀ-ում հաշվառված է 236 հիվանդը բուժվում է պետական պատվերի շրջանակներում,անվճար ստանում արյան բաղադրամասեր:
Կենտրոնին աջակցում են նաև Հեմեֆիլիայով հիվանդների հայկական ընկերությունը, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան և ԱՄՆ Միննեսոտայի նահանգի Մինեապոլիսի Տրոմբոզների և հեմոֆիլիայի կենտրոնը, ՀՀՖ-ի Անգլիայի Կոագուլոպաթիաների ախտորոշման Ռեֆերենս լաբորատորիան, Ռուսաստանի` Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հեմոֆիլիայի կենտրոնները, Իտալիայի հազվադեպ հիվանդություների կենտրոնը, ինչպես նաև հարևան երկրների մասնագիտացված կենտրոնները:
Աղբյուրը` Իրավաբան.net