Ադրբեջանը կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը` երկու երկրներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի պատճառով: Այս մասին ուրբաթ «ՏԱՍՍ»-ին հայտնեցին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատնից։
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրի ներսում խիստ կարանտինային միջոցառումների ներդրման հետ կապված ՝ Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը փակ կլինի քաղաքացիների տարանցման համար մինչև 2021-ի մարտը»։
Համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանում վարակված քաղաքացիների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 195 422: Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի, գրանցվել է 2.791.220 վարակի դեպք, բուժվել է 2.228.633 մարդ, մահացել է 49.762 մարդ: