Զորամասի ճաշարանի պետն ու խոհարարը փորձել են յուրացնել զինվորների ուտելիքը

Աննա Պետրոսյանին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի ճաշարանի պետ, կոչումով ենթասպա, զինծառայողների կողմից ճաշարան չգալու պատճառով առաջացած զգալի չափի պարենային ապրանքների ավելցուկ սննդամթերքը, նույն զորամասի խոհարար Նինա Կիրակոսյանի օժանդակությամբ, ցանկացել է տեղափոխել զորամասի հացի արտադրամաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Նինա Կիրակոսյանին(անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նույն զորամասի ճաշարանի խոհարար, կոչումով սերժանտ, զինծառայողների կողմից ճաշարան չգալու պատճառով առաջացած զգալի չափի պարենային ապրանքների ավելցուկ սննդամթերքը, նույն զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Աննա Պետրոսյանի կողմից ուղղակի դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակելու ընթացքում օժանդակել է հանցագործությանը։

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի`

1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել