Թրամփը կոչ է արել դադարեցնել քվեների հաշվարկը․ CNN

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել ձայների հաշվարկը ԱՄՆ-ում կայացած ընտրություններում:

«Դադարեցրեք ձայների հաշվարկը», – գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Չորեքշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Թրամփի նախընտրական շտաբը կարող է դատական ​​հայցեր ներկայացնել Արիզոնա և Նեվադա նահանգներում քվեաթերթիկների հաշվարկման հետ կապված: Ավելի վաղ Թրամփի շտաբը դատական ​​հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քվեաթերթիկների հաշվարկը Ջորջիա, Փենսիլվանիա և Միչիգան ​​նահանգներում:

Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ պարզված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է 214 ընտրողների աջակցությունը, իսկ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ՝ 264-ը: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել