ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել ձայների հաշվարկը ԱՄՆ-ում կայացած ընտրություններում:
«Դադարեցրեք ձայների հաշվարկը», – գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Չորեքշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ Թրամփի նախընտրական շտաբը կարող է դատական հայցեր ներկայացնել Արիզոնա և Նեվադա նահանգներում քվեաթերթիկների հաշվարկման հետ կապված: Ավելի վաղ Թրամփի շտաբը դատական հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել քվեաթերթիկների հաշվարկը Ջորջիա, Փենսիլվանիա և Միչիգան նահանգներում:
Նախագահական մրցավազքի հաղթողը դեռ պարզված չէ: Ըստ Fox News-ի՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ապահովել է 214 ընտրողների աջակցությունը, իսկ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ՝ 264-ը: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա 270 ձայն: