Այսօր ՄԱԿ-ի տոնացույցի համաձայն նշվում է Աուտիզմի մասին իրազեկության համաշխարհային օրը: Աուտիզմը զարգացման մշտական խանգարում է, որն ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Աուտիզմով տառապող երեխաների թիվը հսկայական է աշխարհի տարբեր երկրներում և դժվարին հետևանքներ է առաջացնում երեխաների, նրանց ընտանիքների և հասարակության համար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը հայտարարել է աուտիզմի խնդրի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օր, որպեսզի ընդգծվի աուտիզմով տառապող անձանց կենսամակարդակի բարձրացման համար օգնության անհրաժեշտությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net