Ռուբեն Սանամյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը․ նախագահը ստորագրել է հրամանագիրը

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել