Բելառուսի կառավարությունը նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին է ներկայացրել իր հրաժարականը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Համապատասխան փաստաթղթում նշվում է, որ վարչապետը, նրա տեղակալները, նախարարները և պետական կոմիտեների նախագահները պետք է իրականացնեն իրենց լիազորությունները մինչև նախագահը կձևավորի կառավարության նոր կազմ:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ կառավարությունը հիմնականում ձևավորված է:
Կառավարության հրաժարականը կապված չէ նախագահական ընտրություններից հետո երկրում սկսած բազմահազարանոց ցույցերի հետ։ Հրաժարականը պայմանավորված է նոր նախագահի ընտրությամբ, որի դեպքում կառավարությունը հրաժարական է ներկայացնում։