Ռուսաստանի դպրոցներում ուսուցիչները պարտավոր կլինեն դիմակներ կրել նոր ուսումնական տարում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Երեխաները պարտավոր չեն կրել դիմակներ, բայց կարող են կրել, եթե նրանց ծնողները պնդեն: Ուսուցիչները պետք է կրեն դրանք», – ասել է աղբյուրը:
Եթե ուսուցիչը չկատարի այդ պահանջը, ապա ծնողները կարող են դիմել դպրոցի ղեկավարությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Սերգեյ Կրավցովը «ՏԱՍՍ»-ին ասել էր, որ Ռուսաստանի մարզերը ինքնուրույն են որոշում կայացնելու սեպտեմբերի 1-ին դպրոցական միջոցառման ձևաչափի շուրջ՝ ելնելով համաճարակային իրավիճակից: