Վրաստանի բնակչության 10%-ը հավատում է, որ կորոնավիրուսը կապված է 5G աշտարակների հետ, 53%-ի կարծիքով իրենց հավատն է փրկել վիրուսից

NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության համաձայն՝ Վրաստանի բնակչության միայն 10 տոկոսն է հավատում, որ 5G ինտերնետի ենթակառուցվածքը կապ ունի կորոնավիրուսի տարածման հետ:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Բնակչության 45 տոկոսը նշված կարծիքի հետ համաձայն չի, իսկ 30 տոկոսը՝ չգիտի, թե արդյոք դա իրականություն է: 16 տոկոսն էլ ասում է, որ երբեք չի լսել 5G-ի մասին:

Նույն հետազոտության մեջ ներառված է բնակչության կարծիքը կապված ապատեղեկատվության ու կորոնավիրուսի կապի հետ: Բնակչության 35 տոկոսը չի գտնում, որ որևէ օտար երկիր կորոնավիրուսի մասին Վրաստանում նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածում: 29 տոկոսը գտնում է, որ այլ երկիր նպատակաուղղված ապատեղեկատվություն է տարածում Վրաստանում: Այս կարծիքն ունեցող հատվածի 33 տոկոսը գտնում է, որ այդ երկիրը Ռուսաստանն է:

Լրատվականը նաև գրում է, որ հարցված քաղաքացիների 53 տոկոսը համաձայն է այն կարծիքի հետ, որ  կորոնավիրուսով վարակվելուց իրենց հավատն է պաշտպանել: Բնակչության 38 տոկոսն է միայն, որ համաձայն չէ այս կարծիքի հետ:

Միաժամանակ, ուղղափառ հավատացյալների միայն 10 տոկոսն է, որ մասնակցել է զատկական ժամերգությանը:

NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցված քաղաքացիների 30 տոկոսը գտնում է, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում և նմապատակաուղղված է տարածվել, իսկ 22 տոկոսը գտնում է, որ վիրուսը ստեղծվել է լաբորատորիայում, սակայն տարածվել է պատահաբար:

Բնակչության միայն 13 տոկոսն է կարծում, որ կորոնավիրուսը  բնական ճանապարհով է ի հայտ եկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել