Պարգևատրումներ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պարգևատրվել են պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարները։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել