Առողջապահության նախարարությունը «Ռեմդեսիվիր»-ի գնում է կատարել․ Տիգրան Ավինյան

«Ռեմդեսիվիր»-ի վերաբերյալ տեղեկությունը ճիշտ է, առողջապահության  նախարարությունը գնում է իրականացրել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ դեղամիջոցը հասանելի չի լինելու դեղատներում և օգտագործվելու է բժշկական կենտրոնների կողմից։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը հայտնել է, որ դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ընթացքում, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։

Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել