«Ռեմդեսիվիր»-ի վերաբերյալ տեղեկությունը ճիշտ է, առողջապահության նախարարությունը գնում է իրականացրել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ դեղամիջոցը հասանելի չի լինելու դեղատներում և օգտագործվելու է բժշկական կենտրոնների կողմից։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
Կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը հայտնել է, որ դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ընթացքում, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։
Շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման ենթակա դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման տեմպը։
Մանրամասները՝ տեսանյութում