Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ Արաբկիրում շարունակվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման աշխատանքները։
«Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման աշխատանքները։ Սիրելի՛ քաղաքացիներ, եթե կան շքամուտքեր, որտեղ ախտահանումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով, խնդրում ենք դիմել ձեր շենքն սպասարկող համատիրությանը»։