Որոշում ենք ընդունել կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանել է 25.000 դրամ․ Արմեն Մուրադյան

Որոշում ենք ընդունել կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանել է 25.000 դրամ: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից և հաշվի առնելով Сovid-19-ով պայմանավորված թոքաբորբերի վաղաժամ հայտնաբերման ժամանակ ՀՏ (CT) հետազոտության բարձր ինֆորմատիվությունը, նպատակ ունենալով ապահովել հետազոտության մատչելիությունը բնակչության համար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանվել է 25.000 դրամ:

Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի 2019թ. արտադրության GE revolution սարքով:
Ծառայությունն իրականացվում է ՝ պահպանվելով անվտանգության բոլոր կանոնները:

Հերթագրման համար նախօրոք զանգահարել 010 56 01 00 հեռախոսահամարով: Հետազոտությանը ներկայանալ դիմակով, ձեռնոցներով, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս առանց հարազատների ուղեկցության:

Հիշեցնենք, որ գերժամանակակից սարքը ԵՊԲՀ-ին նվիրել է անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանը: Պրոֆեսորը կարևորում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի զարգացումը, քանի որ այն կրթում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի և ծառայի Հայրենիքին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել