Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7728 նոր դեպք. մահացել է 109 մարդ

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7728 նոր դեպք:

Այս մասին  հայտնում է Ria.ru-ն:

Ամենաշատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 968, Մոսկվայի մարզում գրանցվել է 549 դեպք, Խանտի Մանսիյսկի վարչական շրջանում` 294, իսկ Սանկտ Պետերբուրգում` 229 դեպք: Օրվա ընթացքում վարակվածներից 2335-ը հիվանդության ախտանշաններ չունեն:

Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 109 մարդ:

Համաճարակի սկզբից Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 584 680 դեպք, վարակվածներից ավելի քան 340 000-ը ապաքինվել է, վարակման հետևանքով մահացել է 8111 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել