Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7728 նոր դեպք:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Ամենաշատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 968, Մոսկվայի մարզում գրանցվել է 549 դեպք, Խանտի Մանսիյսկի վարչական շրջանում` 294, իսկ Սանկտ Պետերբուրգում` 229 դեպք: Օրվա ընթացքում վարակվածներից 2335-ը հիվանդության ախտանշաններ չունեն:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 109 մարդ:
Համաճարակի սկզբից Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 584 680 դեպք, վարակվածներից ավելի քան 340 000-ը ապաքինվել է, վարակման հետևանքով մահացել է 8111 մարդ: